«Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերությունն այսօր չեղարկել է «Սուխոյ Սուպերջեթ» տեսակի օդանավերով տասնյակ թռիքչներ: Մայիսի 5-ին Մոսկվա-Մուրմանսկ չվերթը կատարող «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռն օդ բարձրանալուց մեկ ժամ անց վերադարձել է Շերեմետևո օդակայան և վթարային վայրէջքի ընթացքում հրդեհվել է: Վթարի հետևանքով զոհվել է 41 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Քննիչները դեռ չեն հայտնել վթարի ստույգ պատճառը:
«Աէրֆլոտը» չի մեկնաբանել Մոսկվայից Մինսկ, Դոնի Ռոստով, Սամարա, Նիժնի Նովգորոդ, Գյոտեբորգ (Շվեդիա) և այլ քաղաքներ նախատեսված չվերթների չեղարկումը: Օրվա ընթացում չեղարկված չվերթներն իրականացվել են այլ տեսակի քաղաքացիական օդանավերով: