ԵՄ-ն և անդամ երեք պետությունների ղեկավարները մերժել են միջուկային համաձայնագրի որոշ դրույթներ սառեցնելու Իրանի փաստարկները՝ «վերջնագիր» որակելով: Նրանք ափսոսանք են հայտնել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները Ռումինիայում գումարած ոչ պաշտոնական հավաքում հրապարակել են համատեղ հայտարարություն, որով աջակցություն են հայտնել 2015-ին Իրանի և գերտերությունների միջուկային համաձայնությանը և միաժամանակ մերժել են ուժի մեջ պահելու համար Թեհրանի նախապայմանները: Երեկ Թեհրանը հայտնել է, որ սառեցնում է համաձայնության դրույթներից մի քանիսը և փաստաթուղթը կնքած կողմերին տալիս է «ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ուղիներ փնտրելու ժամանակ»: Եվրամիությունը դա անվանել է «անընդունելի վերջնագիր»:
Վաշինգտոնը Թեհրանի քայլը «շանտաժ» է անվանել: ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ այս անգամ թիրախ դարձնելով մետաղագործության և հանքարդյունաբերության ոլորտները: