«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը եղել ու մնում է Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքը

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը եղել ու մնում է Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքը
09.05.2019 | 22:58

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռևս խուսափում է Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք ստեղծելու նպատակով ՀՅԴ ստորագրահավաքի վերաբերյալ մեկնաբանություններ տալ։ «Ես դեռևս կխուսափեմ որևէ մեկնաբանությունից, որովհետև արդեն ասել եմ՝ Հայաստանն ու Արցախը ունեն բավական հստակ ձևավորված խոր համակարգ»,- ասաց նախարարը։ Նա նշեց, որ Հայաստանը եղել ու մնում է Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքը։


«Բոլորիս համար կարևորագույն խնդիրը եղել է 150 հազար հայրենակիցների անվտանգության խնդիրը, ու մենք ունենք բազմաթիվ ձևեր՝ արտահայտելու և ապահովելու այդ երաշխավորման գործառույթը»,- ասաց նա։ Նախարարը նշեց՝ այդ գործառույթն ամրապնդելու են տարբեր նոր գործիքներով:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ