Երբ վարչապետն ասում է, դուք պատկերացնու՞մ եք, որ ուրեմն ժողովուրդը պե՞տք է գնա բանակցի Արցախի հարցով՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Կա կառավարություն, կառավարությունն ունի իր մանդատը, որը տրված է ժողովրդի կողմից և կառավարությունը չի կարող անել որևէ բան, որը կխախտի այդ մանդատը»,- ասաց նա։ Զոհրաբ Մնացականյանը նշեց, թե կառավարությունն ունի իր պատասխանատվությունը՝ բանակցելու ու գտնելու խաղաղ կարգավորման ձևերը։ Նա ասաց՝ հաճախ եղել են իրավիճակներ, երբ ենթադրություն է եղել, որ ինչ-որ գործընթաց է գնում, որը կարող է ժողովրդից կտրված լինել։ «Ինչպե՞ս կարող է դա լինել, որովհետև մեր երկրի մեջ կառավարությունն արտահայտում է ժողովրդի կամքը ու այդ կամքի հիման վրա է իր վրա վերցրել պատասխանատվությունը»,- ասաց Զ. Մնացականյանը։
Հարցին՝ վարչապետը Բրյուսելում հանդիպելու, է Ադրբեջանի նախագահի հետ, ԱԳ նախարարն արձագանքեց. «Երբ որ նույն տեղում են՝ իրար կտեսնեն, բայց որևէ բան ծրագրված չէ»։