«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զոհրաբ Մնացականյանն Արցախյան հարցի կարգավորման գործում հասարակության կարծիքի ստուգման վերաբերյալ

Զոհրաբ Մնացականյանն Արցախյան հարցի կարգավորման գործում հասարակության կարծիքի ստուգման վերաբերյալ
09.05.2019 | 23:03

Սա դեռևս այն փուլը չէ, որ պարզենք ժողովրդի տեսակետը Արցախի հակամարտության կարգավորման շուրջ՝ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է ժողովուրդը որոշի: Պատասխանելով հարցին, թե ինչպես է վարչապետը ժողովրդի տեսակետը պարզելու, նախարարը պատասխանեց. «Մենք դեռևս այդ փուլում չենք, բայց մեր հասարակությունը շատ զարգացած է, և մենք կկարողանանք տեսնել ժողովրդի կամքի արտահայտումը տարբեր ձևերով»:

«Փաշինյանը խոսում է սկզբունքի մասին, որովհետև հաճախ եղել են իրավիճակներ, որ ենթադրություն է եղել, որ ինչ-որ մի գործընթաց է գնում, որը կարող է ժողովրդից կտրված լինել: Կառավարությունն ունի ժողովրդի մանդատը, որը նրան տրվել է ընտրությունների միջոցով, և կառավարությունն այդ մանդատով է ստանձնել պարտականությունը և մինչև վերջ տանելու է բանակցությունները»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը և հավելեց, որ Կառավարությունն ունի իր պարտականությունը՝ բանակցելու և փնտրելու խաղաղ կարգավորման ձևեր և որ հիմա ժամանակը չէ այդ ամենը մանրամասնելու:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ