Եվրոպան պետք է համոզի Իրանին մնալ միջուկային համաձայնագրում՝ ԵՄ գագաթաժողովում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Անկասկած մենք հնարավորություն կունենանք քննարկելու դա հիմա։ Ֆրանսիան ամենասկզբից ամուր պահպանում է մեր կողմից կնքված պայմանագիրը։ Այդ պայմանագիրը ամբողջական չէ, մենք կցանկանայինք լրացնել՝ հաշվի առնելով տարածաշրջանում և հրթիռային ոլորտում Իրանի գործունեությունը»,- հայտարարել է Մակրոնը լրագրողներին։ «Իրանը պետք է մնա համաձայնագրի շրջանակներում և մենք պետք է անենք ամեն ինչ, որ մնա»,- ավելացրել է նա։