«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մակրոնը և Մերկելը կոչ են անում չսրել վեճը Իրանի միջուկային խնդրի շուրջ

Մակրոնը և Մերկելը կոչ են անում չսրել վեճը Իրանի միջուկային խնդրի շուրջ
10.05.2019 | 12:04

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել են, որ կողմերը զերծ մնան Իրանի միջուկային խնդրի շուրջ վեճը սրելուց: Թեհրանը 2 օր առաջ հայտարարեց, որ սառեցնում է 2015-ի միջուկային համաձայնագրի դրույթներից 2-ը և փաստաթուղթը կնքած կողմերին տալիս է «ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ուղիներ փնտրելու ժամանակ»: Իրանի հարցով ԱՄՆ բանագնաց Բրայան Հուքը մեղադրեց Թեհրանին վերստին «միջուկային շանտաժի» մեթոդին դիմելու մեջ: Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ՝ թիրախ դարձնելով մետաղագործության և հանքարդյունաբերության ոլորտները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե բաց է Իրանի առաջնորդների հետ խոսելու համար: Մակրոնը Ռումինիայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովից առաջ լրագրողներին ասել է․«Իրանը պետք է մնա այս պայմանագրի շրջանակներում, և մենք պետք է անենք ամեն ինչ դա ապահովելու համար»: Նա հորդորել է պայմանագիրը ստորագրած կողմերին չսրել իրավիճակը, այլ համատեղ վերահսկել բոլորի կոլեկտիվ անվտանգությունը։

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ