«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչը՝ «Արսենալ»-«Չելսի»

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչը՝ «Արսենալ»-«Չելսի»
10.05.2019 | 12:07

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչում մայիսի 29-ին Բաքվում կհանդիպեն Լոնդոնի «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: Անգլիական Պրեմիեր լիգայի թիմերը կիսաեզրափակիչում առավելության հասան իսպանական «Վալենսիա»-ի և գերմանական «Այնտրախտ»-ի նկատմամբ: Հինգշաբթի «Արսենալ»-ը Վալենսիայում հաղթանակ տոնեց 4:2 հաշվով՝ առաջին հանդիպումը Լոնդոնում ավարտվել էր 3:1 հաշվով, իսկ «Չելսի»-ն սեփական հարկի տակ, ինչպես հյուրընկալվելիս, ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Ֆրանկֆուրտի ակումբի հետ ու եզրափակիչի ուղեգիրն ապահովեց միայն հետխաղյալ 11-մետրոնոցներն ավելի հաջող իրացնելով: ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում նույնպես եզրափակիչ են դուրս եկել անգլիական երկու ակումբներ՝ «Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը: ՈւԵՖԱ-ն հավաստիացրել է, որ «Արսենալ»-ը և Հենրիխ Մխիթարյանը կստանան լիակատար աջակցություն, որ հայ ֆուտբոլիստը Բաքու մեկնելու վիզա ստանա իր ակումբի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հասնելու դեպքում:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ