Մայիսի 10-ին, ժամը 09:21-ին գրանցվել է հյուսիսային լայնության 39.290 և արևելյան երկայնության 46.030 աշխարհագրական կոորդինատներով (Դաստակերտից 10 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղի գյուղում` 3 բալ ուժգնությամբ: