«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թրամփը Ջեյմս Կոմիին ՀԴԲ-ի պատմության վատագույն տնօրեն է անվանել

Թրամփը Ջեյմս Կոմիին ՀԴԲ-ի պատմության վատագույն տնօրեն է անվանել
10.05.2019 | 12:12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմիին բյուրոյի երկարատև պատմության մեջ վատագույն տնօրեն է անվանել: Կոմին հարցազրույց էր տվել CNN հեռուստաալիքին և մեղադրել էր նախագահին արդարադատությանը խոչընդոտելու համար, քննադել էր գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին և նրա տեղակալ Ռոդ Ռոզեյնշտեյնին «նախագահի դրածոները» լինելու համար: ՀԴԲ նախկին տնօրենը չէր բացառել, որ Ռուսաստանը Թրամփի վրա ազդելու լծակներ ունի:
«Ջեյմս Կոմին ՀԴԲ-ի խայտառակությունն է և կհիշվի որպես բյուրոյի երկարատև ու երբեմնի հպարտ պատմության մեջ վատագույն տնօրեն: Նա տապալեց ՀԴԲ-ն, գրեթե բոլոր հանրապետականներն ու դեմոկրատները մտածում էին, որ նա պետք է ազատվի պաշտոնից, սակայն ՀԴԲ-ն կվերադարձնի իր երբեմնի հզորությունը շնորհիվ հզոր կանանց ու տղամարդկանց, որոնք աշխատում են այնտեղ»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը:


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին ժամանակին Կոնգրեսում լսումների ժամանակ, խոսելով Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունների մասին, ԱՄՆ նախագահին մի քանի անգամ «ստախոս» էր անվանել:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ