Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն կոչ է արել Բոլիվարյան Հանրապետության քաղաքացիներին ցույցի դուրս գալ շաբաթ՝ մայիսի 11-ին: Կարակասում մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է «Վախը չի ստիպի մեզ հեռանալ փողոցներից, շաբաթ մենք վերադառնում ենք հանրահավաքային պայքարի ամբողջ հանրապետության տարածքում: Մենք պետք է դա անենք ոչ միայն խորհրդարանը, այլև մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է Գուաիդոն: Նա հայտարարել է, որ երկրի իշխանությունները փորձում են «ապամոնտաժել ազգային խորհրդարանը», բայց, ըստ նրա, ռեժիմի յուրաքանչյուր հարձակում վենեսուելացի ժողովրդին ավելի ուժեղ է դարձնում: