ԱՄՆ-ն ստեղծել և հասցրել է կիրառել նոր հրթիռ, որի գոյությունը գաղտնի է պահվել՝ գրում է The Wall Street Journal-ը։ Նոր հրթիռը ստացել է R9X անվանումը և Hellfire հրթիռի մոդիֆիկացումն է։ Նորույթն ունի իներտ մարտագլխիկ, որը պայթում է՝ 100 ֆունտ (45 կգ) մետաղե սայր արտանետելով։ R9X-ի օգնությամբ կարելի է խոցել թիրախը՝ առանց մերձակայքում գտնվող մարդկանց և գույքը վնասելու։ R9X-ի երկրորդ տարբերակը վեց սայրից բաղկացած օղակ է կրում և դրանք կրակում բախումից վայրկյաններ առաջ։