ԱՄՆ-ն առաջին անգամ Հյուսիսային Կորեայից նավ է կալանել՝ Փհենյանի կողմից պատժամիջոցների ռեժիմը խախտելու պատճառով՝ ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Մինչ այս ԱՄՆ-ն հյուսիսկորեական նավեր չի կալանել։ Նավը կալանվել է միջազգային պատժամիջոցների ռեժիմը խախտելու պատճառով։ Այն Հյուսիսային Կորեայից այլ երկրներ ածուխ է արտահանել, որ արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով։ Կալանվել է Հյուսիսային Կորեայի ամենախոշոր բեռնատար նավերից Wise Honest-ը։ Դրանով Հյուսիսային Կորեայից ապօրինի ածուխ է արտահանվել և Հյուսիսային Կորեա ծանր մեքենայական սարքավորում ներկրվել։