«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մոսկվան և Տոկիոն դեռ տարաձայնություններ ունեն խաղաղության պայմանագրի հարցում

Մոսկվան և Տոկիոն դեռ տարաձայնություններ ունեն խաղաղության պայմանագրի հարցում
10.05.2019 | 21:01

Ռուսաստանն ու Ճապոնիան շարունակում են տարաձայնություններ ունենալ խաղաղության պայմանագրի հարցում՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այսօր նա Մոսկվայում բանակցություններ է վարել Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի հետ: Նա նույնպես հայտարարել է՝ կողմերին առայժմ չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ: 1956-ից Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի միջև կնքված արձանագրությունների հիմքով Մոսկվան և Տոկիոն պայմանավորվել են արագացնել երկխոսությունը խաղաղ պայմանագրի շուրջ:

Արձանագրություններով Խորհրդային Միությունը համաձայնել էր խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ճապոնիային փոխանցել Շիկոտան և Համբոմայ կղզիները: Ռուսական կողմն առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել առանց նախնական պայմանների, Տոկիոն համաձայն չէ: Ճապոնիան երկար տարիներ վիճարկում է Կուրիլյան չորս կղզիների պատկանելությունը, որ Խորհրդային Միության վերահսկողության տակ են անցել Երկրորդ աշխարհամարտից հետո:

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ