ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի 12-14-ը կայցելի Ռուսաստան՝ Սոչի և Մոսկվա: Նա հանդիպելու է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, նրան կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունների գլխավոր թեմաներն են Վենեսուելայի ներքաղաքական ճգնաժամը, սիրիական հակամարտությունը, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ապագան: