Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ էր Նիկոլ Փաշինյանն իրավասու ԱԱԾ-ին հանձնարարել քննել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործը, քանի որ դատախազությունն է որոշում՝ որ մարմինը պիտի զբաղվի գործով:
«Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրենի զրույցն օրենքի դաշտում ռեալիզացված չէր: Այ, եթե մենք ունենայինք իրավիճակ, որ հիմա դրա արդյունքում նախաքննական մարմին փոխված լիներ, նոր ձեր հարցը կլիներ տրամաբանական: Օրենքով դատախազն է նմանատիպ իրավիճակներում որոշում ենթակայությունը: Ընդ որում, այստեղ շփոթմունք կա. քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի տրամաբանությամբ՝ այդ գործի ենթակայությունը հատուկ քննչականի տիրույթում չէ: ՊՎԾ ղեկավարը չկա այն սուբյեկտների շարքում, ում վերաբերյալ գործերը ՀՔԾ-ին են ուղղված: ԱԱԾ-ն քննել է, ԱԱԾ-ն հարուցել է, ԱԱԾ-ին հանձարարվել է նախաքննության իրականացնել», - ասաց Դավթյանը: