«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկայացվել է 740 ֆիլմ

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկայացվել է 740 ֆիլմ
10.05.2019 | 21:04

Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Մայիսի 10-ին ասուլիսում փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը պատմեց. ««Eventival» կայքի միջոցով ստացել ենք 740 ֆիլմ, ընտրվել են նաև ֆիլմեր Ռոտերդամի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Հանձնաժողովն այս պահին դիտարկում է 740 կինոնկար: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (որը ներառում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր), կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, արտամրցութային ծրագիրը ներառելու է տարածաշրջանային համայնապատկեր մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են, դրանք են՝ Երևանյան պրեմիերաներ, hետահայաց ցուցադրություններ, hարգանքի տուրք: Երևանյան պրեմիերաներ ծրագիրը ներառելու է նաև հայկական ֆիլմեր»: Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնային մի շարք ծրագրերի հայտեր այս պահին բաց են, և հնարավորություն կա մասնակցելու դրանց: Տնօրենը ասաց, որ այս տարի հիմնական շեշտը դրվելու է կրթական ծրագրերի իրականացմանը: Փառատոնի շրջանակներում իրականացվելու է դեբյուտային նախագծերի զարգացման դասընթաց, դասավանդողների թվում կլինեն մասնագետներ այլ երկրներից:


«Ոսկե ծիրան»-ի տնօրենը լրատվամիջոցներին ներկայացրեց փառատոնի նոր տարբերանշանը, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Տարբերանշանի հեղինակը՝ դիզայներ Վիլյամ Կարապետյանը տեղեկացրեց, որ այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը, և այդ տառի միջոցով ինքը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը: Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «GAIFF Pro» ծրագրին:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ