Բաքուն քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախի Հանրապետություն, գրում է minval.az-ը: Հարցին անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալիֆ Խալիֆովը: Նա վարչապետի քայլն ապակառուցողական և միջազգային իրավունքի խախտում է որակել: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության նման գործողությունները բացասաբար են ազդում Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունների վրա: