«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է գետնանցումները բարեկարգել

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է գետնանցումները բարեկարգել
10.05.2019 | 21:09

Երևանի բոլոր գետնանցումների բարեկարգման ծրագիրն ամբողջապես իրականացնելուց առաջ նախնական քայլ է արվում՝ կապված լուսավորելու հետ՝
ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Անդրադառնալով Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի, Մաշտոցի պողոտայի և Բուզանդի փողոցի խաչմերուկներում գտնվող գետնանցումների գարշահոտությանն ու առանց լուսավորության լինելուն՝ քաղաքապետն ընդգծեց, որ 6 ամիս առաջ դրանք լուսավորված էին: «Երբ նոր էի սկսել աշխատել քաղաքապետ, առաջին հանձնարարականներիցս էր՝ Երևանի բոլոր անցումները լուսավորել: Անձամբ գնացել և ստուգել եմ՝ բոլորը լուսավորված էին: Մի քանի շաբաթ անց բոլոր լույսերը կամ ջարդել էին, կամ գողացել»,- նշեց Մարությանը և հավելեց, որ քաղաքապետարանն ու ոստիկանությունն ի զորու չեն հերթապահություն իրականացնել բոլոր անցումներում և հետևել բնակիչների նմանօրինակ գործողություններին: Նրա խոսքով՝ Մաշտոցի պողոտայի 2 գետնանցումը վաճառված է, դրանք սեփականատեր ունեն:

«Տերերն արդեն իսկ սկսել էին խախտել պայմանագրի կետերը, և մենք պարտադրեցինք նրանց վերսկսել բարեկարգման աշխատանքները: Ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանք հնարավորինս արագ աշխատեն, այլապես կենթարկվեն տույժերի և տուգանքների»,- հավաստիացրեց Երևանի քաղաքապետը և ավելացրեց, որ իրենց ենթակայության տակ հատուկ հանձնաժողով կա, որը գույքագրում է բոլոր գետնանցումները:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ