«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Forbes-ը կազմել է աշխարհի ամենահարուստ քաղաքների հնգյակը

Forbes-ը կազմել է աշխարհի ամենահարուստ քաղաքների հնգյակը
11.05.2019 | 13:20

«Forbes»-ի փորձագետները նշել են այն քաղաքները, որտեղ բնակվում են մոլորակի ամենահարուստ մարդիկ։ Նրանց ընդհանուր կարողությունը գերազանցում է 1,5 տրիլիոն դոլարը: Ցուցակում առաջինը Նյու Յորքն է, որտեղ բնակվում է 84 մարդ, նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 469 միլիարդ դոլար: Քաղաքի ամենահարուստ կառուցապատողն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, Նյու Յորքի ամենահարուստ մարդը՝ նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որը վաստակել է 55 միլիարդ դոլար:


Երկրորդ տեղում է Հոնգկոնգը, որտեղ հաստատված են հարկերի ցածր տոկոսադրույքներ, ազատ շուկայական սկզբունքներ և բյուրոկրատական խոչընդոտներ չկան: Հոնգկոնգը բիզնեսի զարգացման առավել գրավիչ քաղաքներից մեկն է. այստեղ 79 միլիարդատեր է ապրում, ընդհանուր կապիտալը` 355.5 միլիարդ դոլար է:
Երրորդը Մոսկվան է, որտեղ ապրում է 70 միլիարդատեր: Այնտեղ աշխատում է ռուսական բոլոր բանկերի կեսից ավելին: ՌԴ մայրաքաղաքը երկրի մշակութային և արդյունաբերական կենտրոնն է:


Չորրորդը Պեկինն է, որտեղ 61 միլիարդատեր է ապրում, հինգերորդը Լոնդոնինն է, որտեղ շատ հարուստ մարդիկ նախընտրում են բնակվել և զարգացնել բիզնեսը:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ