«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թաիլանդի թագավորը նոր տիտղոս է շնորհել արքայադուստր քրոջը

Թաիլանդի թագավորը նոր տիտղոս է շնորհել արքայադուստր քրոջը
11.05.2019 | 13:21

Օրերս Թաիլանդի գահ բարձրացած Մախա Վաչիրալոնգկոռն (Ռամա 10-րդ) թագավորը հրամանագրով նոր տիտղոս է շնորհել քրոջը՝ արքայադուստր Ուբոլ Ռատանեին, հայտնել է «Bangkok Post» թերթը: Թագավորական պալատի հայտարարության մեջ ասված է, որ միապետը ցանկանում է շնորհակալություն հայտնել արքայադստերը, ում հետ միասին են վերապրել ինչպես դժվարին, այնպես էլ՝ երջանիկ ժամանակները։ Նրան հանձնվել է «Ռատտանապոռն» ամենաբարձր մեդալը: Արքայադուստրը Instagram-ի իր բաժանորդներին պարզաբանել է, որ նոր տիտղոսը ոչ մի արտոնություն չի տալիս և չի նշանակում որևէ պետական պաշտոն:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ