ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն խոսել են Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտրային բանակցությունների հարցի շուրջ: Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդում է. «Վարչապետը խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Չինաստանի հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակը: ԱՄՆ նախագահը ներկայացրել է առևտրային բանակցությունների վերաբերյալ վերջին տեղեկությունները: Վարչապետը և նախագահը պայմանավորվել են այս և այլ կարևոր հարցերի շուրջ մշտապես կապի մեջ լինել»: