«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են՝ ինչ թեմաներ է Պոմպեոն քննարկելու Պուտինի հետ

ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են՝ ինչ թեմաներ է Պոմպեոն քննարկելու Պուտինի հետ
11.05.2019 | 13:28

Մայքլ Պոմպեոն մայիսի 12-14-ը կայցելի Ռուսաստան, որտեղ հանադիպումներ կունենա Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Վաշինգտոնը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ և կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Ռուսաստան այցի արդյունքները ցույց կտան նաև երկու երկրների նախագահների նոր հանդիպման կազմակերպան հեռանկարները՝ ուրբաթ լրագրողներին հայտնել է Պետքարոտւղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին պարզ կդառնա Սոչիում Պոմպեոյի և ՌԴ ղեկավարության բանակցություններից հետո: Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման: «Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը կպատասխաներ մեր շահերին», ասել է դիվանագետը:


Պետքարտուղարությունից նշել են, որ սպառազինման վերահսկողության հարցը նույնպես կլինի ՌԴ-ում Պոմպեոյի բանակցությունների թեմաներից, կքննարկվեն երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգին, Վենեսուելային, Սիրիային, Ուկրաինային, Իրանին և Հյուսիսային Կորեային վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ