Ֆրանսիայի կառավարությունը ապրիլի 15-ին Փարիզում այրված Նոտր Դամի վերականգնման լավագույն նախագծի մրցույթ է հայտարարել: Ճարտարապետ Վենսան Քալբոն առաջարկել է XII դարի մշակութային հուշարձանին մի քիչ ֆուտուրիզմ ավելացնել: Նրա կարծիքով, կարևոր է ոչ միայն պահպանել անցյալի հիշողությունը, այլև հետք թողնել սերունդների համար: Հետևաբար, տաճարի տանիքում անհրաժեշտ է ջերմոց տեղակայել: Վենսանն առաջարկել է մի քանի փոփոխություն մտցնել: Առաջինը, տանիքը պետք է ծածկված լինի հատուկ բյուրեղյա ապակուց, որը կլանում է արեգակնային էներգիան: Դա բավարար կլինի Նոտր Դամի և հարակից տների գործունեության համար: Իսկ ջերմոցում կարելի է պտղատու ծառեր և բազմատեսակ բանջարեղեն աճեցնել: Հաշվի առնելով տաճարի տանիքի տարածքի մեծությունը, ջերմոցից տարեկան կարելի է 21 տոննա թարմ բանջարեղեն և միրգ ստանալ: Ճարտարապետը մոռացել է ասել, որ մթերքը օրհնված կլինի: