Մայիսի 7-10-ը տեղի է ունեցել Տավուշի մարզպետի գլխավորած պատվիրակության այցը Լիբանան:
Այցի ընթացքում մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարարին, գյուղատնտեսության, առևտրի ու էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունների բարձրաստիճան ղեկավարությանը:
Հանդիպումների ընթացքում Տավուշի մարզպետը մանրամասն ներկայացրել է մարզի ենթակառուցվածքների գործունեության հիմնական ուղղությունները, ներդրումային հնարավորությունները, զարգացման ծրագրերը: Տավուշի մարզպետը հանդիպում է ունեցել նաև Լիբանանի Բեքաայի շրջանի նահանգապետի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Տավուշի մարզի և Բեքաայի նահանգի միջև տնտեսական, միջմշակութային, ապակենտրոնացված, զբոսաշրջային ոլորտի համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման ու փոխադարձ այցերի կազմակերպման վերաբերյալ, սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց առաջիկայում ստորագրել ապակենտրոնացված համագործակցության հուշագիր: