«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը հարյուր միլիոնավոր դոլարների կորուստ է կրել կեղտոտ նավթի պատճառով

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը հարյուր միլիոնավոր դոլարների կորուստ է կրել կեղտոտ նավթի պատճառով
12.05.2019 | 00:54

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը հարյուր միլիոնավոր դոլարների կորուստ է կրել Ռուսաստանից ստացած կեղտոտ նավթի պատճառով:
«Մենք զրկվել ենք եկամտից, տարանցման գումարներից և կորցրել հսկայական եկամուտներ»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն, հույս հայտնելով, որ Ռուսաստանը չի վիճարկի վնասի այն չափը, որը կորոշեն մասնագետները: Ապրիլի 19-ին Բելառուսը հայտարարեց, թե Ռուսաստանից ստացվող նավթի որակը կտրուկ վատացել է: Օրեր անց Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն ընդունեց, որ նավթն աղտոտված է՝ խոստանալով պատժել մեղավորներին:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ