Բաքուն Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար կառուցողական բանակցությունների կոչ է արել Երևանին՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: Մայիսի 12-ին Ղարաբաղյան հակամարտության՝ ՌԴ միջնորդությամբ ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանը պետք է հրաժարվի սեփական բնակչությանը և միջազգային հանրությանը ստելու փորձերից, հետևի իր միջազգային պարտավորություններին և կառուցողական մասնակցություն ունենա բանակցային գործընթացին՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար»: «Հրադադարը ենթադրում է ոչ միայն կրակի դադարեցում, այլև հակամարտության գոտուց զինուժի դուրսբերում, տեղահանված անձանց վերադարձին խոչընդոտող գործողություններից հրաժարում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ ԱԳՆ-ի՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման, տեղահանված անձանց վերադարձի անհրաժեշտությունը», ինչն էլ «հիմք կդառնա Ադրբեջանի ու Հայաստանի միջև նորմալ բարիդրացիական հարաբերությունների վերականգնման և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ապահովման համար»: