«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

100 տարի առաջ կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավում կարող են Այվազովսկու կտավներից լինել

100 տարի առաջ կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավում կարող են Այվազովսկու կտավներից լինել
12.05.2019 | 01:24

«Նեպտուն» ստորջրյա արշավախմբի անդամները տեսանյութ են հրապարակել 1895-ին՝ Սևծովյան նավատորմի «Պենդերակլիա» նավին բախվելու հետևանքով կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավից: Կադրում երևում են փոշու հաստ շերտով ծածկված կտավների հատվածներ՝ որոնց մեջ ենթադրաբար կան հայ հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանողներ:


Արշավախմբի անդամները չեն շտապում բարձրացնել պահպանված ցուցանմուշները՝ վախենալով վնասել: «Գեներալ Կոցեբու» շոգենավը հայտնաբերվել է 2018-ի հունիսին: 64 մ երկարությամբ «Գեներալ Կոցեբու»-ն առաջին ռուսական շոգենավն է, որը, Ռուսաստանից պատվիրակության հետ, նրանց մեջ նաև հայտնի ծովանկարիչը, անցել է Սուեզի ջրանցքը 1869-ին:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ