«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բուլղարիայում Թուրքիայի դեսպանին կանչել են ԱԳՆ

Բուլղարիայում Թուրքիայի դեսպանին կանչել են ԱԳՆ
12.05.2019 | 13:59

Բուլղարիայում Թուրքիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ կապված երկրում թուրքերենի ուսուցումն ապահովելու անհրաժեշտության մասին նրա հայտարարության հետ: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ մեջբերելով Բուլղարիայի ԱԳՆ հաղորդագրությունը:

«Փոխվարչապետ և ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հանձնարարությամբ՝ Բուլղարիայում Թուրքիայի դեսպանը երկուշաբթի կանչվել է ԱԳՆ, որպեսզի բացատրություն տա իր խոսքերի համար, որով բուլղարական պետությանը կոչ էր անում ապահովել թուրքերենի ուսուցումը որպես օտար լեզու», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նշել են, որ դեսպանի արտահայտությունները հուսահատեցնող են, քանի որ Բուլղարիայի իշխանությունները երբեք չեն խոչընդոտել օտար լեզուների ուսուցմանը, իսկ թուրքերենը դպրոցներում ուսուցանվում է անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի, չինարենի, ճապոներենի, ռուսերենի, ռումիներենի և եբրայերենի հետ միասին:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ