Հնդկաստանում այսօր սկսվել է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների հերթական 6-րդ փուլը (յոթից): Ընտրություններին կարող է մասնակցել 100 մլն մարդ: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը, ընտրությունները կանցկացվեն Բիխար, Ջարկխանդ, Արևմտյան Բենգալիա, Մադխյա-Պրադեշ, Ուտար-Պրադեշ, Խարյանա նահանգների 59 ընտրատարածքներում, ինչպես նաև Դելիի Ազգային մայրաքաղաքային շրջանում:
Հնդկաստանի մայրաքաղաքում ընտրություններն անցնում են բարձր անվտանգության միջոցների ներդրման պայմաններում: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ փողոցներոմ պարեկություն են անում 60 հազար ոստիկաններ և զինվորականներ: Քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով ժամը 07:00-ին և կտևի մինչև 18:00-ը: Նախորդ 5 փուլերում ընտրողները ցուցաբերել են բավականին բարձր ներկայություն՝ 63%-ի կարգի:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Հնդկաստանի Ընտրական հանձնաժողովը, այս քվեարկությունը կարող է լինել համաշխարհային պատմության մեջ ամենամասշտաբայինը քվեարկողների թվով. երկրում գրանցված է 900 մլն ընտրող: