«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նախազգուշացրել է միջազգային անարխիայի սպառնալիքի մասին

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նախազգուշացրել է միջազգային անարխիայի սպառնալիքի մասին
12.05.2019 | 14:05

Երկրների առճակատման մարտահրավերները կարող են հանգեցնել միջազգային անարխիայի: Այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանը մայիսի 11-ին Le Parisien թերթին տված հարցազրույցում:
«Մի քանիսը հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ պետությունների միջև հարաբերությունները ավելի շատ հիմնվեն ոչ թե համագործակցության վրա, այլ առճակատման: Մենք ռիսկ ենք անում անցնելու միջազգային անարխիայի ինչ-որ ձևի»,- ասել է արտգործնախարարը:


Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ «միջազգային կյանքի հիմքերը» այսօրվա դրությամբ «ցրվում են բեկորների»:
Աշխարհում չեն հարգվում պայմանավորվածությունները, ինստիտուտները, սահմանները և ավելի վաղ տրված խոստումները: Խոսքը, մասնավորապես, Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի, Զենքի առևտրի միջազգային համաձայնագրի, Իրանի միջուկային ծրագրի հարցով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի մասին է և այլն:
Քաղաքական գործիչը այդ անկայունության համար մեղադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը ևս իրենց ներդրումն ունեն:

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ