Իրանի նախագահը կոչ է արել քաղաքական ուժերին միավորվել՝ դիմակայելու Վաշինգտոնի սահմանած ֆինանսական պատժամիջոցներին ու դրանց պատճառով ի հայտ եկած տնտեսական դժվարություններին:
«Հակառակորդի այս ճնշումները աննախադեպ են Իսլամական հեղափոխության պատմության մեջ», - ասել է Հասան Ռոհանին: -Անգամ 1980-88-ի իրաքյան պատերազմի ժամանակ երկիրը որևէ խնդիր չի ունեցել բանկերի, արտահանումների կամ ներկրումների հետ կապված։ Սակայն ես չեմ հուսահատվում, և հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այս դժվարին դրությունը, եթե միասնական լինենք»։