«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը
12.05.2019 | 23:47

Մայիսի 12-ին, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին նրա ընտանիքի անդամները, քաղաքական մի շարք գործիչներ, համախոհներ։


Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանն ասաց, իրենք երկար տարիներ փորձել են համոզել ամուսնուն՝ գիրք գրել, սակայն նա չէր համաձայնվում՝ ասելով, որ չի սիրում փորփրել անցյալը։ «Բայց գիրքը գրվեց, եկավ մի պահ, երբ նա շատ լուրջ մտածեց այս ուղղությամբ և գրեց գիրքը։ Դա տևեց 3 տարի։ Գիրքը շատ հետաքրքիր է, լեփ-լեցուն է այնպիսի փաստերով, որոնց մասին մենք մինչ այժմ չէինք իմանում։ Ռոբերտն իր էությամբ բաց մարդ չէ, բայց այս գրքում շատ բացվեց։ Նա այնքան սիրով է գրում Ստեփանակերտի, Ղարաբաղի բնության մասին, որ կարծես այնտեղ գեղարվեստական ինչ-որ բան կա։ Գրքում նա գրում է իր մանկության, քրոջ, շատ սիրելի եղբոր՝ Վալերայի մասին, որն այսօր, ցավոք, մեզ հետ չէ, այլապես զորավիգ կլիներ եղբորը», - ասաց ՀՀ երկրոդ նախագահի տիկինը։


Բելլա Քոչարյանը նշեց, որ գրքի երկրորդ՝ հայերեն թարգմանությամբ տարբերակի շնորհանդեսն է, մինչդեռ առաջին՝ ռուսերենով շնորհանդեսը հունվարին Արցախում էր։ «Ռոբերտ Քոչարյանն այսօր ապօրինի անազատության մեջ է, բայց միևնույն է, նման միջոցառումներ պետք է անցկացվել, որովհետև այս գիրքն է ծնվել։ Այս գիրքը կարող է սովորեցնել՝ ինչքան կարևոր է սիրել հայրենիքը։ Այնքան մեծ է հայրենասիրությունն այնտեղ, որ զարմանում ես։ Գիրքը չի թողնում, որ մենք շփոթվենք», - ընդգծեց Բելլա Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջ խոսքին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունը ներկայացնող տեսաֆիլմ՝ մանկությունից միչև քաղաքական գործունեությամբ զբաղվելու շրջան։ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ընթերցեց հայրիկի ուղերձը։ Ուղերձում ՀՀ երկրորդ նախագահը նշել էր, որ շատ կցանկանար՝ գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսը միաժամանակ կայանար, սակայն որոշակի պատճառներով՝ հակառակն է ստացվել։ Նա հույս էր հայտնել, որ նոր իրադարձությունները, որոնք նոր գրքի առիթ են դառնալու, իրենց երկար սպասեցնել չեն տա:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ