«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բելլա Քոչարյան﹒ Ռոբերտ Քոչարյանն արժանի չէ լինելու բանտում

Բելլա Քոչարյան﹒ Ռոբերտ Քոչարյանն արժանի չէ լինելու բանտում
12.05.2019 | 23:48

Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի։ Ինչպե՞ս կարելի է հենց այնպես խոսել և ասել, որ այն, ինչ արել են մեր զինվորները, ոչինչ է. դա ուղղակի խայտառակություն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց Բելլա Քոչարյանը։ «Ինչպե՞ս կարելի է ասել, որ ազգը հերոսներ չի ունենում։ Ինչպե՞ս կարելի է դաստիարակել մեր երիտասարդներին՝ օրինակներ չունենալով։ Պատերազմում մեր բոլոր զոհվածները հերոսներ են, և դա ոչինչ չէ, սխալ խոսք է, չի կարելի այդպես արտահայտվել։ Ես էլ եմ կարծում, որ խաղաղությունը շատ լավ բան է, բայց ինչպե՞ս հասնել դրան՝ հենց այնպես խոսելո՞վ, թե՞ խաղաղությանը պատրաստվելով։ Իզուր խոսքեր պետք չէ ասել, պետք է աշխատել և մտածել խաղաղության մասին, բայց՝ ճիշտ ձևով», - ասաց ՀՀ երկրորդ նախագահի տիկինը։


Անդրադառնալով ամուսնու անազատության մեջ գտնվելուն, Բելլա Քոչարյանը նշեց, որ իրենց աջակիցների թիվը գնալով մեծանում է, ինչն էլ, անկասկած, մոտեցնում է ամուսնու ազատության մեջ հայտնվելու պահը։ «Այդ մարդիկ խաբված չեն։ Ռոբերտ Քոչարյանն արժանի չէ այսօր լինելու բանտում, մի մարդ, որն այդքան բան է արել մեր երկու հայկական պետությունների համար։ Ուղղակի անհասկանալի է՝ ինչ է կատարվում։ Դրա համար յուրաքանչյուրի աջակցությունը և ճիշտ խոսքը մոտեցնելու է դեպի Ռոբերտի ազատությանը», - եզրափակեց ՀՀ երկրորդ նախագահի տիկինը։

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ