«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, թե ինչ է ուզում ԱՄՆ-ը Իրանից

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, թե ինչ է ուզում ԱՄՆ-ը Իրանից
12.05.2019 | 23:50

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակն Իրանում պատերազմը չէ: ԱՄՆ-ը իր ջանքերն ուղղում է երկրում իշխանությունների վարքագիծը փոխելուն և ոչ թե Միջին Արևելքում քաոսային իրավիճակ ստեղծելուն:


«Մենք չենք սխալվի, մեր նպատակը պատերազմը չէ, մեր նպատակը իրանական ղեկավարության վարքագծի փոփոխությունն է», - շեշտել է Պոմպեոն: Նա հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը կստանա այն, ինչ ցանկանում է և այն, ինչին արժանի է:

Դիտվել է՝ 342

Մեկնաբանություններ