Սպիտակ տան տնտեսական խորհրդատու Լարի Քուդլոուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ձինպինին կարող է հանդիպել հունիսին, Ճապոնիայում կայանալիք G20 գագաթաժողովի շրջանակում:
Նա հավելել է, որ նման հանդիպման համար «լավ հնարավորություն» կա:
Քուդլոուն ընդգծել է, որ ՉԺՀ-ն հեռացել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում իր դիրքից: