Ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմը Գերագույն Ռադայի լուծարման վիդեո-պետիցիա է թողարկել: Որպեսզի այս պետիցիան դիտարկվի երկրի նորընտիր ղեկավարի կողմից, տեսանյութը պետք է մեկ միլիոն դիտում հավաքի:
«Մենք փողոցում մարդկանց հարցրել ենք, թե ինչ են մտածում Գերագույն Ռադայի լուծարման վերաբերյալ: Իսկ հիմա հարցնում ենք ձեզ՝ թողնել թե՞ լուծարել: Մեկ միլիոն դիտումից հետո նորընտիր նախագահն այս հարցին առաջնահերթ ուշադրություն կդարձնի»,- ասվում է «Զե! Նախագահ» YouTube-ալիքում հրապարակված տեսանյութի մեկնաբանությունում: Կադրերում մեկնաբան Ռուսլան Խանումակն անցորդներին հարցնում է՝ անհրաժե՞շտ է լուծարել խորհրդարանը:
«Եթե դուք աջակցում եք Ռադայի լուծարմանը՝ նշեք «լայք», եթե չեք աջակցում՝ «դիսլայք»: Սա մեծ պատասխանատվություն է, որը մենք պետք է վերցնենք մեր ուսերին: Եվ մենք կանենք դա»,- ասել է Խանումակը: