«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել
13.05.2019 | 13:05

Այսօր Բրյուսելում նշվում է Արևելյան գործընկերության 10-ամյակը, Եվրամիության մայրաքաղաք են ժամանում ծրագրին անդամակցող պետությունների ղեկավարները՝ այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչև այդ վարչապետն այսօր հանդիպումներ է անցկացնում Լյուքսեմբուրգում։ Օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգից կժամանի Բրյուսել: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ընթրիքի է հրավիրել Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդներին: Այսօր այս միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ նախատեսված չեն։ Մինչև պետությունների ղեկավարների ժամանումը առավոտյան սկսվեց ԱԳ նախարարների հավաք։ Ադրբեջանն այս հավաքի ընթացքում Եվրամիության հետ ստորագրելու է համագործակցության փաստաթուղթ, բովանդակությունը դեռ չի հրապարակվում: Ակնկալվում է, որ վեց պետությունները և Եվրամիությունն այսօր համատեղ հայտարարություն կընդունեն: Բրյուսելից վարչապետը մեկնելու է Պեկին, նախատեսված են բանակցություններ նախագահ Սի Ձինպինի հետ:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ