«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արգենտինայում պատգամավորի սպանությունից հետո 48-ժամյա ազգային սուգ է հայտարարվել

Արգենտինայում պատգամավորի սպանությունից հետո 48-ժամյա ազգային սուգ է հայտարարվել
13.05.2019 | 13:09

Արգենտինացի պատգամավոր Էկտոր Օլիվարեսը, որը մայիսի 9-ին վիրավորվել էր Բուենոս Այրեսի կենտրոնում Կոնգրեսից ոչ հեռու, մահացել է հիվանդանոցում՝ հայտնել է անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը: «Խորապես ցավում եմ պատգամավոր Էկտոր Օլիվարեսի մահվան կապակցությամբ: Իմ ցավակցությունները նրա հարազատներին ու ընկերներին: Մարդասպաններն ու նրանց համախոհները պետք է վճարեն այս հանցանքի համար»,- գրել է նախարարը Twitter-ում: Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին 48-ժամյա ազգային սուգ է հայտարարել երկրում: Պատգամավորը 3 հրազենային վնասվածք էր ստացել, նրան ուղեկցող անձը սպանվել է: Հանցագործների նպատակը, որոնք կրակել են կայանած մեքենայից, եղել է հենց պետծառայողը: Նրանք բոլորը ձերբակալվել են:

Դիտվել է՝ 280

Մեկնաբանություններ