«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զորավոր Ավետարանը կբերվի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

Զորավոր Ավետարանը կբերվի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի
13.05.2019 | 23:40

Մայիսի 14 ին ժամը 10:00-ին, Սուրբ Մովսես Տաթևացի կաթողիկոսի հիշատակի օրվա առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Զորավոր Ավետարանը, որը պահվում է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան ինստիտուտում: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am կայքից։


Ժամը 10:15-ին Փարպեցի փողոցի խաչմերուկից Ավետարանը թափորի ուղեկցությամբ կբերվի եկեղեցի, որտեղ կկատարվի Անդաստանի կարգ: Ժամը 11:00-ին կմատուցվի Ս. Պատարագ:
Բազմաթիվ վկայություներով հայտնի Ավետարանը հավատացյալների խոնարհման համար եկեղեցում կմնա մինչև ժամը 17:30:

Դիտվել է՝ 174

Մեկնաբանություններ