«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը ուղեկցվում է երկուստեք ակցիաներով

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը ուղեկցվում է երկուստեք ակցիաներով
13.05.2019 | 23:51

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում լարված իրավիճակ է ստեղծվել: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը ուղեկցվում է Քոչարյանի մի խումբ աջակիցների բողոքի ցույցով՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» պաստառներով և վանկարկումներով: Ցուցարարների ու քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև միջադեպ տեղի ունեցավ՝ նա եկել էր «Ռոբիկ մարդասպան» պաստառով, որ վրդովեց Քոչարյանի աջակիցներին: Քաշքշուկ սկսվեց, երկրորդ նախագահի աջակիցների ակտիվիստի ձեռքից խլեցին պաստառը, նրանցից մեկը շշով հարվածեց Գասպարիի դեմքին: Ոստիկանները դատարանի միջանցքից դուրս բերեցին միջադեպի մասնակիցներին: Վարդգես Գասպարին անգործության մեջ մեղադրեց ոստիկանության ներկայացուցիչներին՝ իր նկատմամբ բռնությունը չկանխելու համար: Իսկ Քոչարյանի աջակիցներից Սերգեյ Սարժումյանը խոստովանեց, որ պաստառը ինքն է խլել, հավելեց, որ իրենք թույլ չեն տա, որ նման պաստառներով գան ու խախտեն անմեղության կանխավարկածը:

Դիտվել է՝ 256

Մեկնաբանություններ