«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Քոչարյանի և մյուսների գործով դատավորին նախազգուշացում է հայտարարվել

Քոչարյանի և մյուսների գործով դատավորին նախազգուշացում է հայտարարվել
13.05.2019 | 23:56

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին նախազգուշացում է հայտարարվել: Բարձրագույն դատական խորհրդի որոշումը հրապարակվել է այսօր: ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն, որոշման մեջ նշված է, որ ղեկավարվելով Դատական օրենսգրքի մի շարք դրույթներով՝ Խորհուրդը բավարարել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը և նախազգուշացում հայտարարել դատավոր Գրիգորյանին: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել բավարարել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը և նրա անուն-ազգանունը վեց ամիս ժամկետով հանել գործերի բաշխման ցանկից:
Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշմամբ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր փետրվարի 11-ին․ առիթը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացրած հաղորդումն էր՝ դատավորների վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ:


Հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը մարտի 25-ին որոշում էր կայացրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին: Բարձրագույն դատական խորհուրդը միջնորդությունը քննության էր առել մայիսի 2-ին, իսկ որոշումը հրապարակեց այսօր, ըստ հաղորդագրության՝ օրենքով սահմանված կարգով:

Դիտվել է՝ 238

Մեկնաբանություններ