«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Չինաստանը և ԱՄՆ-ը մեղադրում են միմյանց

Չինաստանը և ԱՄՆ-ը մեղադրում են միմյանց
14.05.2019 | 00:01

«Չինաստանը երբեք չի ընկրկի օտարեկրյա որևէ պետության կողմից կիռավող ճնշման առջև»՝ Պեկինում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չեն Շուանը` մեկնաբանելով չինական ապրանքների ներկրման վրա նոր մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի մտադրությունը:

«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ը կկարողանա Չինաստանի հետ կառուցողական բանակցություններ ծավալել` գալով ընդհանուր հայտարարի: Բայց եթե դա տեղի չունենա, և ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր սահմանի, մեր հակաքայլերը չեն ուշանա: Ինչ վերաբերում է այդ հակաքայլերի էությանը, ես խորհուրդ կտայի պարզապես մի քիչ համբերել, ինչպես ամերիկացիներն են հաճախ ասում` սպասեք և կտեսնեք», - ասել է ԱԳՆ խոսնակը:

Դիտվել է՝ 222

Մեկնաբանություններ