«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ֆեռնան Էտգեն﮳ Հայաստանը կարևոր գործընկեր է Լյուքսեմբուրգի համար

Ֆեռնան Էտգեն﮳ Հայաստանը կարևոր գործընկեր է Լյուքսեմբուրգի համար
14.05.2019 | 00:02

Լյուքսեմբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի ու խորհրդարանականների հետ։
Պատգամավորների պալատի նախագահ Ֆեռնան Էտգենը նշել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնել ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:


«Մեր կառավարությունը, քաղաքական թիմը հաստատակամորեն գնում է ժողովրդավարության ճանապարհով: Վստահ ենք, որ համապատասխան քայլերի արդյունքում մեր ժողովուրդն ինտեգրվելու է ժողովրդավարական արժեհամակարգին հավատարիմ միջազգային հանրությանը: Քաղաքական հեղափոխությանը հաջորդող պրոցեսները միտված են այդ նպատակին և համոզված ենք, որ մենք կհասնենք հաջողությունների», - նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսականը, ու այդ նպատակով երկրում իրականացվում են բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումային բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլեր, այդ թվում` մենաշնորհների դեմ պայքարի, տարբեր ուղղություններով խորքային բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով:


Ֆեռնան Էտգենը նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Լյուքսեմբուրգի համար, և իր երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել ու ընդլայնել կապերը տարբեր ուղղություններով: Կողմերը մտքեր են փոխանակել հայ-լյուքսեմբուրգյան փոխգործակցության ընդլայնման, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին վերաբերող հարցերի շուրջ:
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Պատգամավորների պալատի «Ոսկե գրքում», պատասխանել պատգամավորների հարցերին: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգին ԼՂ հակամարտության հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Վարչապետը Ֆեռնան Էտգենին է փոխանցել Աժ նախագահ Արարատ Միրզոյանի` Հայաստան այցելելու հրավերը:

Դիտվել է՝ 246

Մեկնաբանություններ