«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լևոն Քոչարյան﮳ Հորս առաջադրված մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է

Լևոն Քոչարյան﮳ Հորս առաջադրված մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է
14.05.2019 | 00:04

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հույս ունի, որ դատարանն արդար որոշում կկայացնի՝ լրագրողների հետ կարճ զրույցում նա ասաց﮳ «Ես համաձայն եմ հորս հետ, որ մեղադրանքն իր հետ կապ չունի, պնդում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է»։

Հարցին, թե որո՞նք են այն փաստերը, որոնց հիմա վրա Քոչարյանները և փաստաբանները պնդում են, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ իրականացվողն անձնական վրեժխնդրություն է, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ուզես-չուզես պետք է կալանքը տաս»՝ մեջբերելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերը։ Խոսելով 2008-ի իրադարձություններից՝ Լևոն Քոչարյանն ասաց, թե նախևառաջ պետք է հասկանալ, թե ով է այդ սպանությունը կազմակերպել, այդ ամենի մեջ մեղավոր, նա էլ պատասխան տա։

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ