«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԲՀԿ օրակարգում Քոչարյանի հետ ալյանս կազմելու հարց չի քննարկվում

ԲՀԿ օրակարգում Քոչարյանի հետ ալյանս կազմելու հարց չի քննարկվում
14.05.2019 | 00:05

ԲՀԿ խմբակցության օրակարգում այս պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկվում։ «Որևէ ալյանսի հարց ԲՀԿ-ում չի քննարկվում: Ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների հայտարարությանը՝ ալյանսի մասով, դա բացառապես իրենց գործունեության դաշտն է: Մենք ունենք մեր օրակարգը և այդ օրակարգում որևէ մեկի հետ դաշինք կապելու հարց չի քննարկվում», - ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Հարցին՝ չի՞ բացառվում, որ հետագայում ԲՀԿ-ն կարող է դաշինք կազմել Քոչարյանի հետ, Տոնոյանն արձագանքեց. «Ես սկզբունքորեն երբեք կանխատեսումներով չեմ զբաղվում, կրկնում եմ՝ այն իրավիճակը, որն այսօր ունենք, հետևյալն է՝ մեր օրակարգում նման հարց չկա»:

Դիտվել է՝ 253

Մեկնաբանություններ