«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բացառվում է, որ ԼՀԿ-ն կարող է համագործակցել նախկին ռեժիմի հետ

Բացառվում է, որ ԼՀԿ-ն կարող է համագործակցել նախկին ռեժիմի հետ
14.05.2019 | 00:05

Բացառում եմ, որ ԼՀԿ-ն կարող է համագործակցել նախկին ռեժիմի կամ նրան առնչվող որևէ ուժի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: «Իրենք ուղղակի սխալ հաշվարկ են կատարել: Քոչարյանն ու նրան մոտ գտնվող որևէ ուժ չի կարող ունենալ ՀՀ քաղացիների վստահությունը որևէ պարագայում: Նրանք թերագնահատում են մեր քաղացիներին՝ կարծելով, որ նրանք չունեն հիշողություն», - ասաց Գորգիսյանը: Նա նկատեց, որ ընդդիմադիր ճակատ ստեղծելու հայտարարությունները նպատակ ունեն Քոչարյանի բանտ նստելուն խանգարել և պաշտպանել նրա ունեցվածքը:
«Այստեղ մեկ անձին բանտից պաշտպանելու և այդ ամենին քաղաքական շղարշ հաղորդելու միտում կա», - եզրափակեց խոսքը նա:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ