«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ կմեկնեն սահմանապահ զորամասեր՝ տեսակցության

1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ կմեկնեն սահմանապահ զորամասեր՝ տեսակցության
14.05.2019 | 00:08

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում ստեղծված վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով ավարտվել են Կիևյան կամրջի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներով կփոխարինվի Շիրակ և Բաբաջանյան փողոցների լուսավորությունը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է 620 նատրիումային լուսատու փոխարինել ժամանակակից, էներգախնայող 350 լուսադիոդային լուսատուներով, կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսը շուրջ 60%-ով:


Մայրաքաղաքում ավարտվել են գարնանային էտի աշխատանքները: Երևանում էտվել է 8000 ծառ: Գործընթացն իրականացրել են մասնագիտացած ընկերություններ: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ խորը էտ արվել է բացառապես հիվանդ ու 60 տարեկանից բարձր թեղիների դեպքում: Երիտասարդացման կամ խոր էտման են ենթարկվել սև բարդիները, որ մակերեսային արմատների և բարձր սաղարթի պատճառով քամիների ժամանակ շատ խոցելի են: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը զեկուցել է, որ առաջիկայում կձևավորվի բնապահպանության խորհուրդ, որն էլ կապահովի ոլորտի մասնագետների ներգրավումը իրականացվող աշխատանքներում:


«Խորհուրդը պետք է համալրված լինի բազմակողմանի լավ մասնագետներով, որ բոլոր կարծիքները լսելի լինեն և, ի վերջո, կայացված որոշումներն էլ ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է քաղաքապետ Մարությանը:
Մայիսի 17-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները կայցելեն զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին: ՊՆ-ի և Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս անգամ իրենց որդիներին տեսակցելու ցանկություն են հայտնել 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ։

Դիտվել է՝ 242

Մեկնաբանություններ