«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դատարանը մերժեց «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջը կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժեց «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջը կալանավորելու միջնորդությունը
19.05.2019 | 16:56

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժեց խուլիգանության մեջ մեղադրվող «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը: Նա մեղադրվում է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ բռնության գործով: Օրեր առաջ Գասպարին դատարանի շենքում բողոքի ակցիա իրականացնելիս պլաստիկե շշով հարված էր ստացել դեմքին, ըստ մեղադրանքի՝ հարվածողը Թավադյանն է: Քննչական կոմիտեն «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջը մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ «խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացրել։

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ