«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունը հիմնադիր համագումարը

«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունը հիմնադիր համագումարը
19.05.2019 | 18:04

«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունը երեկ հիմնադիր համագումար անցկացրեց: Համագումարին մասնակցում էին ԲՀԿ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը և այլ հրավիրվածներ: Կուսակցության հիմնադիրներից քաղաքագետ Արթուր Ղազինյանը նշեց, որ կուսակցության ստեղծման նպատակն է խթանել Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացումը և նպաստել քաղաքացիական նոր մշակույթի և պետականամետ մտածողության արմատավորմանը:


«Հայաստանի 3-րդ Հանրապետությունը ապրում է իր պատմության ամենակարևոր և վճռորոշ շրջանը, քանզի մեր հայրենիքում տեղի են ունեցել և շարունակում են ընթանալ այնպիսի իրադարձություններ, որոնք ի զորու են փոխել մեր պետության ընթացքը: Կարող ենք շարժվել մի ուղղությամբ և ունենալ ուժեղ պետություն, պետականություն, պետական և ազգային ինստիտուտներ, ամրացնել և կենսունակություն հաղորդել ազգային ինքնության հիմքերին կամ կարող ենք շարժվել մեկ այլ ուղղությամբ և, վերջին հաշվով, հասկանալ՝ ՀՀ-ն որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական սոցիալական պետություն, արդյոք կկարողանա՞ դիմագրավել մարտահրավերներին: Մարտահրավերները ընթանում են ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Հայաստանի շուրջ ընթանում են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական բավականին բարդ գործընթացներ»,-նշեց նա:
Արթուր Ղազինյանը շեշտեց, որ նախորդ իշխանություններին կարելի է անվերջ քննադատել, մեղադրել բոլոր դժվարություններում և դրա վրա ձևավորել, հասունացնել քաղաքական կապիտալ, սակայն պետք է ընդունել, որ այդ քաղաքական կապիտալը նմանվում է ավազի, որն անընդհատ հոսում է:


«Դա ցեմենտավորված ու ամրապնդված չէ ապագային միտված կառուցողական քաղաքականությամբ: Չի խոսվել, չի ասվել, թե ինչ են պատրաստվում անել, այլ բացառապես քննադատել և մեղադրել նախկին իշխանություններին... գիտեք՝ Հայաստանում «ընդդեմ» գաղափարախոսությունն ունենում է բավական մեծ թվով աջակիցներ՝ ի տարբերություն «հանուն» գաղափարախոսության: Մենք փորձ արեցինք ձևավորել մի իրողություն, որտեղ քաղաքականությամբ կզբաղվեն իրենց ոլորտներում հաջողված, ճանաչված, հարգված մարդիկ»,-նկատեց նա:


Արթուր Ղազինյանն ասաց, որ որպես ցենտրիզմի առաջադիմական սկզբունքներով առաջնորդվող կուսակցություն՝ մերժում են գաղափարախոսական բևեռացվածությունը, արմատականությունն ու ծայրահեղականությունը, քաղաքական պայքարի հակամարտային ձևերը, և հանդես են գալիս հօգուտ քաղաքական դաշտում գաղափարախոսական չափավորության, համագործակցային և փոխհամաձայնողական մշակույթի արմատավորման:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ